ՎիվաՍել-ՄՏՍ-ի այսուհետեւ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի բաժանորդները միեւնույն գումարի դիմաց ներբեռնման համար կշարունակեն ստանալ կրկնակի` 10ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 5-ի փոխարեն` մշտական հիմունքով: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, նմանապես, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները ներբեռնման համար նախկին 10ԳԲ-ի փոխարեն կստանան 20ԳԲ գերարագ ինտերնետ:
Նշենք, որ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:




























