Երիտասարդ մի աղջիկ` մանկահասակ երեխան գիրկը, սեպտեմբերի 2-ին ժամը 17.00-ի սահմաններում ցանկանում էր իրեն ցած նետել Նոր Հաճնի կամուրջից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հավաքված քաղաքացիները, չկարողանալ տարհամոզել նրան,այդ մասին հայտնում են ոստիկաններին: Ոստիկանները, ժամանելով դեպքի վայր, քաղաքացիների հետ համատեղ երիտասարդ կնոջը համոզում են ինքնասպանություն չգործել եւ նրանց տեղափոխում են Ոստիկանության Կոտայքի բաժին:
Ինչպես տեղեկացրին Ոստիկանությունից, ինքնասպանություն գործելու ցանկություն ունեցող կինը Բյուրեղավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ա. Կիրակոսյանն է, ում ամուսինը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, երեխան էլ` մեկուկես տարեկան տղա է: Նա ցանկանում էր ինքնասպանություն գործել, քանի որ ծնողները իրեն ցանկանում էին վտարել տնից, իսկ ինքը այնքան աշխատավարձ չի ստանում, որպեսզի հոգա իր եւ երեխայի կարիքները:



























