Սեպտեմբերի 1-ին ինքնասպանություն է տեղի ունեղել Ալավերդիում: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, Ալավերդիի Կոմսոմոլի փողոցի բնակիչներից մեկը՝ 57-ամյա մի կին ինքնասպանություն է գործել` իր բնակարանի առաստաղից գոտիով կախվելու միջոցով:

Կնոջը ճանաչողները NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ կինը հոգեկան խնդիրներ ուներ: Ալավերդու ոստիկանության բաժնից հայտնել են, որ գործով կատարվում է նախաքննություն: