Հայաստանում են Միացյալ Նահանգների օրթոպեդ-վիրաբույժներ Սան Դիեգո, Քալիֆորնիայի Համալսարանի Օրթոպեդիկ Ոռուցքաբանության Մուռիի Կենտրոնի Օրթոպեդիկ Ծառայության Ղեկավար, պրոֆեսոր Աննա Քուլիջյանը եւ Ոտնաթաթի եւ սրունքային հոդի, ծնկան ու կոնքազդրային հոդերի օրթոպեդ-վիրաբույժ (Սան Դիեգո, Սքռիթս Գռին Հոսփիթալ), Միացյալ Նահանների Օրթոպեդիկ Վիրաբույժության Ակադեմիայի անդամ Սթիվեն Քոփսը:

Բժիշկներն իրենց հետ բերել են շուրջ մեկ տոննա կշռի սարքավորումներ: Դեռ երեք ամիս առաջ սկսեցին ուսումնասիրել վիրահատության կարիք ունեցողների դեպքերը , եւ ընտրվեցին երեսունը, ում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կանեն անվճար վիրահատություններ: Այս ընթացքում բժիշկները գումար են հավաքում երկու երեխաների մայր` 32 ամյա մի կնոջ  համար, ով  ծնկային հոդի շտապ վիրահատության կարիք ունի: Այս նպատակով բժիշկները արեւմտյան իրականության մեջ ընդունված քայլի դիմեցին` բարձրացան Արագած: Անցյալ երկու տարիներին  նույն այս խումբը` Trek2Share ԱՄ-ում գործող հիմնականում բժիշկներից բաղկացած հասարակական կազմակերպությունը,  բարեգործական միջոցառումներ եւ վիրահատություններ էր անցկացրել  Քենիայում: Եվ գումար հավաքելու նպատակով բարձրացե էին Կիլիմանջարո:

Այս հասարակական կազմակերպությունը Հայաստանում համագործակցում են Շայն ՀԿ-ի հետ:

Բժիշկները հույս ունեն, որ հետագայում կկարողանան կրկին օգտակար լինել Հայաստանին: