Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է ճիշտ կլինի, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գլխավորի Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Ավելին` նա հիշեցրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթի տեքստը ԲՀԿ-ի համագումարում եւ շեշտեց, որ երբ Գագիկ Ծառուկյանը մի պահ շեղվել է ելույթի բուն տեքստից անկեղծացել է եւ ասել, ո ր եթե ինքը տեսնի, որ իր մոտ չի ստացվում թող այդ դեպքում փորձառու գործիչ գա իրեն փոխարինելու: «Դա ճշմարտության պահն էր»,- ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:
Քաղաքագետների միության նախագահը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը հաճախ է հանդիպել իր հետ եւ հավատացրեց, որ վերջին զարգացումներից հետո ամենեւին էլ վիրավորված չէ նրանից:
Հիշեցնենք, որ ԲՀԿ ընտրացուցակի անցողիկ տեղում հայտնված Հովհաննիսյանին, իր խոսքերով, ստիպել էին ինքնաբացարկի դիմում ներկայացնել:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























