«Առավոտը» գրում է, որ սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է բավարարել Բերդավան գյուղից 12-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող 24-ամյա երիտասարդի նկատմամբ երկու ամսվա կալանքի սանկցիա կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Այս մասին հայտնել են Տավուշի մարզի դատախազությունից:
Բերդավանի բնակիչները հայտնեցին, որ աղջկա ընտանիքը սոցիալապես անապահով է, ապրում է գյուղից որոշակի հեռավորությամբ, կենցաղային ոչ բարվոք պայմաններում:
Բռնաբարություն կատարողը 24-ամյա երիտասարդ է, ով ժամանակավորապես բնակվում է Բերդավանում: Հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով:




























