Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 35-ամյա Սվետլանա Ս.-ին:
Ոստիկանուըթյան լրատվության վարչությունից հայտնում են, թե նա օգոստոսի 23-ից հետախուզվում էր պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու եւ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելու, փոխադրելու, հանձնելու, թաքցնելու կամ ստանալու մեղադրանքով:
Սվետլանա Ս.-ն ձեռբակալված է:




























