Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին պարգեւատրել է շքանշանով: Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուս պատրիարքը Եզրաս եպիսկոպոսին պարգեւատրել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Դանիել Մոսկվացի բարեպաշտ իշխանի երկրորդ աստիճանի շքանշանով` եռանդուն հովվական գործունեության եւ ծննդյան հիսնամյա տարեդարձի կապակցությամբ:
Ի դեպ, Եզրաս եպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի եղբայրն է:




























