Քիչ առաջ NEWS.am-ին հայտնի դարձավ, որ Մաշտոցի պողոտայում, փակ շուկայի մոտ գտնվող թունելում 100 համարի միկրոավտոբուսը բախվել է պատնեշին:
Հարվածի ժամանակ մեքենայի դուռը բացվել է ու ուղեւորները ընկել են գետնին: Ինչպես NEWS.am-ին հայտնում է ականատեսը, այս պահին դեպքի վայրում մի քանի տասնյակ ոստիկաններ են: Ոստիկանական մեքենաներով էլ վնասվածքներ ստացած ուղեւրներին տեղափոխում են մոտակա հիվանդանոց:




























