Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել օրերս 16-րդ թաղամասում տեղի ունեցած վիճաբանություն վերաբերյալ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 2-ին, ժամը 23.20-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն  մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի Գեւորգ Չաուշի նկարի մոտ վիճաբանություն է:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված 1 պարկուճ:

Ժամը 23.50-ին, 21-ամյա Մկրտիչ Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, 16-րդ թաղամասի Գեւորգ Չաուշի նկարի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անհայտ անձը ձեռքով հարվածել է իր դեմքին, ապա չպարզված տեսակի ատրճանակից օդ է կրակել, հետո զենքը պահել իր դեմքին, ապա  դիմել  է փախուստի:

Ոստիկանության ծառայողներին կարճ ժամանակում հաջողվել է պարզել, որ անհայտ անձը 31-ամյա  Վահան  Հ.-ն է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Սեպտեմբերի 4-ին Վահան  Հ.-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին  եւ  խոստովանել, որ ինքն է հարվածել Մկրտիչ Բ.-ին եւ իր գազային ատրճանակով  կրակոց արձակել:

Նախաքննությունը շարունակվում է: