Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 18-ամյա մի երիտասարդ եւ հաղորդում տվել, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Խաղաղության օղակում գտնվող սրճարանում իր ծանոթ Արան զանգահարելու պատրվակով վերցրել է իր «ՄՏՍ ՏՕՍՄ 552» տիպի բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արան 33 տարեկան, նախկինում դատված Արա Ս.-ն է:
Արա Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:



























