Սեպտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, «Դեու-Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հերացու փողոցի թիվ 18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 75 տարեկան կնոջ, որը տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 01.10-ին, «Նիսան»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում` «Վենեցիա» ռեստորանային համալիրի դիմաց,  վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: