Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 08.10-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 37-ամյա Սվետլանա Շ.-ին, որը 2002 թ. մարտի 4-ից հետախուզվում էր պաշտոնեական կեղծիքի եւ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու մեղադրանքով:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 08.50-ին, Ջանֆիդա գյուղից բերման են ենթարկել 30-ամյա Մուշեղ Պ.-ին, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























