Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, 44-ամյա Մկրտիչ Մ.-ի տան այգում հայտնաբերել են 180 կգ կշռով, մշակված կանեփանման 744 բույս եւ 21 գրամ չորացված, դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ըստ Մկրտիչ Մ.-ի հայտարարության` բույսերն աճեցրել է իր օգտագործման համար:
Նույն օրը, ժամը 15.45-ին, Մկրտիչ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել են դատաբուսաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























