Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.30-ին,  ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Միկրոշրջան թաղամասի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Կարեն Զ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նշված թաղամասի թիվ 201 շենքի մոտ  իր ծանոթ, 15-ամյա Ռոլանդ Հ.-ից` զանգահարելու պատրվակով, վերցրել է «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս եւ դիմել փախուստի` պատճառելով 95.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է քննություն: