Սեպտեմբերի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 65 շենքի մոտ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի, ապա` Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի մոտ, բախվել է կայանված   «Տոյոտա-Կորոլա»-ի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: