Ընթացիկ տարվա 8 ամիսներին Լոռիի մարզի ողջ տարածքում գրանցվել է շուրջ 368 ճանապարհատրանսպորտային պատահար: Լոռիի ճանապարհային ոստիկանությունից NEWS.am-ի Լոռիի թղթակցին փոխանցեցին, որ գրանցված 368 դեպքից 245-ը եղել են նյութական, մնացած 123-ը՝ մարմնական ելքով:
Մարմնական ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում վիրավորվել է 191 քաղաքացի, զոհվել՝ 24 մարդ: Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Գուգարքի տարածաշրջանում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դեպքերի թիվը մեզ այդպես էլ չտրամադրեցին, պատճառաբանելով, որ վիճակագրությունն արդեն արխիվացված է:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի




























