Հետույքի շրջանում դանակից ստացված վնասվածքով սեպտեմբերի 5-ին ժամը 16 .00-ի սահմաններում Գյումրու Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա Արտակ Մուրադյանը, ով բնակվում է Հաղթանակի պողոտայի 42 ա շենքի 6-րդ բնակարանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գյումրու Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից: Հատկանշական է այն հանգամանքը, որ ոչ ոստիկանության Շիրակի մարզի պետ Կարեն Բաբակեխյանը, ոչ ոստիկանության Գյումրու բաժնում տեղյակ չէին կատարվածի մասին: NEWS.am-ի տեղեկություններով` դանակի հարվածը Արտակ Մուրադյանը ստացել է հարեւան Դավիթ Գարեգինյանի հետ վիճաբանության հետեւանքով: Իսկ վիճաբանությունը առաջացել է ավտոտնակի համար հատկացված հողամասում շինարարական աշխատանքների իրականցնելու պատճառով: NEWS.am-ի տեղեկություններով` տուժել է նաեւ Դավիթ Գարեգինյանը, սակայն Գյումրու Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից տեղեկացանք, ո ր նա հիվանդանոց չի տեղափոխվել:
Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գյումրի ոստիկանության հետաքննական քննչական բաժնում նյութեր են նախապատարստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ եւ եզրակացությունները ստանալուց հետո կորոշվի նյութերի հետագա ընթացքը: Նրանից տեղեկացրեց նաեւ, որ Արտակ Մուրադյանից բացի տուժել է նաեւ դանակահարողի հայրը: «Ըստ երեւույթին մինչեւ երկուշաբթի դատաբժշկական եզրակացությունը կստանանք, հետաքննությունն էլ կավարտենք եւ կհրապարկենք բոլոր տվյալները»,- ավելացրեց Դավիթ Սարգսյանը:
Ի դեպ, Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը հաստատեց, որ դանակահարողը` Դավիթ Գարեգինյանը Շիրակի մարզի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սայաթ Գարեգինյան եղբոր որդին է:




























