Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 16-րդ կմ-ում՝ Թորոսգյուղի մոտակայքում,այրվում է ավտոմեքենա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 7-ին, ժամը 13.05-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.02-ին, մարվել՝ 14.04-ին: Ամբողջությամբ այրվել է «Ֆորդ» մակնիշի 16 UO 826 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան:

Տեղադրություն



























