Գյուլբենկյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի 2-րդ բնակարան առնետ է մտել: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 8-ին, ժամը 23.05-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, տան բնակիչները` կանայք,  խուճապի են մատնվել եւ վախից չեն կարողանում տեղաշարժվել բնակարանում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: ԱԻՆ-ից հայտնեցին, որ դեպքի վայրում առնետ չի հայտնաբերվել: