Երեկ՝սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Արարատի մարզի Մասիս քաղաքում հաղթել է նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը ստանալով 5 248 ձայն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից : Իսկ Սաշա Հակոբյանի ԲՀԿ-ական մրցակիցը` Կարապետ Օհանյանը ստացել է 4 հազար 698 ձայն:
Մասիսում ընտրողների ընդհանուր թիվը 15 646 է, սակայն գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների թվի կազմել է 10 407:





























