Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 21-ամյա մի բնակչուհի ոստիկանության Էրեբունու բաժնում սեպտեմբերի 7-ին հաղորդում է տվել, այն մասին, որ 2012թ-ի մայիսի 10-ին առավոտյան 8-ի սահմաններում Ջրաշենում գտնվող տանը ամուսնու հայրը իրեն հրել-գցել է մահճակալի վրա ու փորձել է բռնաբարել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Էրեբունու բաժնից:
Հարսի տրված հաղորդման համաձայն նա դիմադրել է եւ դիմել փախուստի: Սակայն ըստ հարսի նույն գործողությունը սկեսրայրը փորձել է կատարել նաեւ օգոստոսի 16-ին, բայց հարսին հերթական անգամ հաջողվել է դիմել փախուստի: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























