Երեկ վերջնականապես որոշվել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Մեր տեղեկություններով, վերջնական լուծում է ստացել այն հարցը, թե ընդդիմությունից ով պետք է ներկայացված լինի պատվիրակության կազմում։ Արդեն որոշվել է, որ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացված կլինի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հիմնական կազմում։ Նշենք, որ մինչ այդ պատվիրակության կազմում որպես խորհրդարանական ներկայացուցիչներ ներկայացված են եղել Զարուհի Փոստանջյանը՝ Ժառանգություն, եւ Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























