Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.26-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Սավոյան փողոցի թիվ 224/334 տան բնակիչ, 50-ամյա Լյուսի Հարոյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: