Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում պարտված թեկնածու Արմինե Հովհաննիսյանը այսօր սեպտեմբերի 14-ին այցելել է Էջմիածնի քաղաքապետարան ե ւ շնորհավորել վերընտրված թեկնածու Կարեն Գրիգորյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Էջմիածնի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի պատասխանատու Վարդան Վարդանյանից:
Արմինե Հովհանիսյանը ընդգծել է, որ դրական է գնահատում այն մթնոլորտը, որ կար Էջմիածնում քարոզարշավի օրերին եւ հույս հայտնել, որ առաջիկա 4- տարիների ընթացքում Էջմիածնին նոր վերելք է սպասվում: Կարեն Գրիգորյանն էլ շնորհակալություն է հայտնել քաղաքակիրթ ընտրապայքարի եւ այն բանի համար, որ իրենք լինելով մրցակիցներ չեն դարձել հակառակորդներ: Ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել սիրով ունկնդրել Արմինե Հովհաննիսյանի էջմիածնանպաստ առաջարկությունները :




























