Անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում սեպտեմբերի 14-ին, ժամը 06.00-ի սահմաններում  վրաերթի է ենթարկել 59-ամյա Աշոտ Մաթևոսյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 09.00-ին, գիտակցության չգալով մահացել է:

Կատարվում է քննություն: