Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ «ստորին ծնոտի կտրած-պատռած վերք,  աջ սրունքի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1985 ծնված Զավեն Բ.-ն եւ հայտնել, որ Թալինի ճանապարհին ավտովթարի է ենթարկվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է (պատկանելությունը պարզվում է) շրջվել Թալինի ճանապարհին, ինչի հետեւանքով Զավեն Բ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Կատարվում է քննություն: