NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է  «Marianne2.fr» ֆրանիսիական կայքում հրապարակված հոդվածը.

Ութ տարի անց լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը որպես հերոս է ընդունվում Ադրբեջանում` Կովկասի մահմեդական հանրապետությունում: Որպես պարգեւ իր գործողությունների... Միաժամանակ, Ադրբեջանը խոստացել էր, որ նա հետագայում եւս կշարունակի կրել հետագա պատիժը, այդ իսկ պատճառով գործը միջազգային դժգոհություն առաջացրեց` սկսած Մոսկվայից եւ Վաշինգտոնից մինչեւ եվրոպական մայրաքաղաքներ: Եվ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պատերազմի վերսկսման մտահոգություն առաջացրեց պայթյունավտանգ տարածաշրջանում:

Հաղթանդամ Սաֆարովը, ով շատերի կարծիքով մտավոր  սահմանփակություն ունի, բացատրել է, որ Մարգարյանի դաժան սպանությունը Հայաստանի դեմ «փոխհատուցման» ակտ էր:

Եթե սկզբում Ադրբեջանն իր «ափսոսանքն» էր հայտնում Սաֆարովի հանցագործության առնչությամբ, հետո սակայն փոխեց ռազմավարությունը: Բաքուն ստանձնեց Սաֆարովի պաշտպանությունը` հավաքելով միջոցներ նրա աջակցության համար եւ  Բուդապեշտ հոգեբույժներ ու իրավաբաններ գործուղելով:

«Քնած մարդու սպանությունը խաղաղ ժամանակներում միշտ էլ հանցագործություն է համարվել եւ չի կարող դիտարկվել հերոսություն»,- ասել է հունգարացի դատավոր Անդրաշ Վաշկուտին` խիստ պատիժը բացատրելով «սպանության կանխամտածվածությամբ եւ դաժանությամբ» եւ «Սաֆարովի կողմից զղջման իսպառ բացակայությամբ»: Դրանից վեց տարի անց Հունգարիայի կառավարությունն արտահանձնեց Սաֆարովին Բաքվին:

Դա ճիշտ է, որ իր նավթային հարստությամբ Ադրբեջանը գայթակղել է Բուդապեշտին`  հունգարական պարտքը մարելու համար ներդրումներ անելու փաստով: Հունգարացի քաղաքագետներ Անդրաշ Բիրո Նադյայի եւ Թոմաշ Բորոշի կարծիքով,  այդ «կացնային դիվանագիտությունը»  Վիկտոր Օրբանի` Արեւմուտքին եւ ԵՄ-ին ու ԱՄՀ-ին մեջքով շրջվելու քաղաքականության մաս է` Արեւելք նայելու համար: Ադրեբջանի կողմը, որտեղ հանցագործն ընդունվում է ինչպես մեծագույն հայրենասեր` տարածաշրջանը պատերազմի մեջ ներքաշելու ռիսկ առաջացնելով: