Սեպտեմբերի 18-ին, ժամը 22:33-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով ցած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փրկարարների համատեղ ուժերով կանխվել է թիվ 105 շենքի 20-րդ բնակարանի բնակչուհի, 83-ամյա Վերգուշ Ասատրյանի ինքնասպանության փորձը:




























