Այսօր՝ ժամը 16։00-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանությունը «Փոսի գայի»-ի մոտից քաղաքով «ռեյդ» է անցկացնելու։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Այս ակցիան իրականացվելու է լրագրողների ուղեկցությամբ։ ՀՀ ոստիկանությունը չի հրապարակել «ստուգվելիք» երթուղիների ցանկը՝ այն մտավախությամբ, որ վարորդները հնարավոր է աշխատանքի դուրս չգան»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։