Այսօր՝ սեպտեմբերի 19-ին լուսադեմին Չարենցի փողոցում գտնվող «Ակապելա» կարաոկե ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ NEWS.am-ի տեղեկությունների` մի խումբ երիտասարդներ, որոնց թվում եղել են նաեւ աղջիկներ վեճի են բռնվել, ինչին միջամտել են ակումբի ախատակիցները:
Վեճը վերածվել է ծեծկռտուքի եւ միայն իրավապահների միջամտությամբ է հնարավոր եղել իրավիճակը հանդարտեցնել: Կողմերը մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել: Ոստիկանները 5-6 հոգու, բերման են ենթարկել կենտրոնի բաժին: Թե ինչից է հասունացել վեճը, փորձեցինք պարզել ակումբից, սակայն Լուսինե անունով մենեջերը մեզ պատասխանեց, թե նման բան չի եղել ու մեզ ասելիք չունի: Մեր երկրորդ զանգը անջատեց արդեն ակումբի հեռախոսավարուհին:
Չնայած նրանց հերքմանը, ոստիկանությունից հաստատեցին տեղի ունեցածը, պատճառների մասին մանրամասներ չնշեցին, միայն հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննությունենր:





























