Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ին որոշում է կայացրել Արա Ռուբենի Սիմոնյանին` թիվ 10 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քվեարկության արդյունքների մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունը ստորագրել է հանձնաժողովի 7 անդամ (չի ստորագրել ՀՅԴ-ն ներկայացնող անդամը), որոշմանը կողմ են քվեարկել 6-ը:
Մինչ այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել է ստացված բոլոր դիմում-բողոքները: Անվավեր են ճանաչվել թիվ 10/15 եւ 10/19 տեղամասերի քվեարկության արդյունքները: Այս տեղամասերի վերաբերյալ նյութերը կներկայացվեն ՀՀ դատախազություն:




























