Հայաստանի պետական բյուջեից կֆինանսավորվեն բռնադատվածներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 20-ին հավանություն տվեց  «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի հաստատմանը: Վարկերը տրամադրում են առեւտրային բանկերը, սակայն կառավարությունն իրավասու է սահմանել կարիքավորության չափանիշներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տեղեկանքում նշված է, որ 10 տարվա ընթացքում վարկ ստանալու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն է դիմել  մոտ 800  քաղաքացի, որոնցից մինչ օրս  վարկ է տրամադրվել 279 քաղաքացու: Շուրջ 200 դիմում մերժվել է կառավարության սահմանած չափանիշներին չհամապատասխանելու պատճառով:

Նախարարությունում այսօրվա դրությամբ  արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար հաշվառված  է 335 քաղաքացի: