Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհին` 1962 թ. ծնված Անժելա Բարսեղյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: