Սեպտեմբերի 18-ին հաղորդվել էր Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ 525» եւ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաների բախվելու մասին, ինչի հետեւանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063»-ի ուղեւոր Է. Գարեգինյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: