Երեւանի Աբովյանի պուրակի հարակից տարածքում «Հրանտ Մաթեւոսյան» բարեգործական հիմնադրամը կստանա 360 քառ. մետր տարածք՝ թանգարան կառուցելու նպատակով: ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 20-ին համաձայնություն տվեց Երեւանի քաղաքապետարանի առաջարկությանը՝ 14 մլն դրամ գնահատված նշված տարածքը հիմնադրամին նվիրաբերելու համար:
Նշենք, որ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը 2004 թ. ստացել էր անհատույց տարածք Պուշկինի զբոսայգու մերձակայքում՝ 600 քառ. Մետր մակերեսով: Կառուցապատման ընթացքում ի հայտ էին եկել խնդիրներ, ուստի ՀՀ կառավարությունը ոոշեց տարածք հատկացնել այլ վայրում:





























