Արարատի մարզի գյուղերից մեկում 17-ամյա Գ.Ա-ն բռնություն գործադրելով սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել խանութպանի անչափահաս աղջկա` 16-ամյա Ն.Մ-ի նկատմամբ: NEWS.am-ը Վեդի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
Գ. Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. մայիսի 29-ի լույս գիշերը` ժամը 01-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արարատի մարզի Սիսավան գյուղի բնակիչ Վ. Մ-ին պատկանող խանութում, վերջինիս անչափահաս դստեր` 16-ամյա Ն.Մ-ի կամքին հակառակ, նրա նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ բռնություն գործադրելու սպառնալիքով, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Ներկա պահին Գ.Ա-ն գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի139 հոդվածի 2-րդ մասի 3 կետով` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որը կատարվել է անչափահասի նկատմամբ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-10 տարի ժամկետով:




























