Չնայած արդեն 20 տարի Հայաստանից մետաղ են տանում Իրան եւ այլ երկրներ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն ու կառավարությունը օրենսդրություն են մշակել, համաձայն որի՝ մետաղի ջարդոնը ակցիզային հարկման է ենթարկվելու, օրինակ՝ սեւ եւ գունավոր մետաղները, ինչպես նաեւ Հայաստանից արտահանվող փայտանյութը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Սակայն եթե հաշվի առնենք, թե որքան էժան գներով են պարսիկներն եւ այդ բիզնեսում հմտացած հայերը ձեռք բերում մետաղի ջարդոնը, դժվար թե ակցիզային հարկը կանխի մետաղի դուրսբերումը Հայաստանից։ Խոսքը, թերեւս, լրացուցիչ եկամտային միջոցներ ապահովելու մասին է»,- գրում է «Ժամանակը»: