Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական թեկնածու Արմեն Սանթրոսյանը` ստանալով 4 հազար 688: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԿԸՀ լրատվական ծառայությունից: ԲՀԿ-ական Ժորա Մահաբալյանը ստացել է 2 հազար 824 ձայն: Իսկ անկուսակցական Գուրգեն Հարությունյանը` 428: Ընտրություններին մասնակցել է 8 հազար 283 ընտրող: 243 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Բերդում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Հարություն Մանուչարյանը` ստանալով 2 հազար 825 ձայն: Իսկ մյուս ՀՀԿ-ական Անդրանիկ Շառյանը ստացել է 1 065 ձայն: ԲՀԿ-ական Հմայակ Ադամյանը ստացել է 741 ձայն: Ընտրություններին մասնակցել է 4 հազար 773 ընտրող: Իսկ 141 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նոյեմբերյանում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը` ստանալով 1 670 ձայն: Անկուսակցական Քաջիկ Անանյանը ստացել է 1 425 ձայն: Ընտրություններին մասնակցել է 3 հազար 220 ընտրող: 78 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել: Իսկ Այրումում քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Արթուր Այվազյանը` ստանալով 643 ձայն: Նրան պարտվել է ՀՀԿ-ական Գիգոլ Եգանյանը ստանալով 568 ձայն: Ընտրություններին մասնակցել է 1 264 ընտրող: 40 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 23-ին ժամը 8.00-ին Արագածոտնի, Գեղարքունիքի,Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնում է միայն մեկ միջազգային կազմակերպություն` Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը եւ 15 տեղական հ/կ:




























