ՀՀ Ազգային Ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովը քննարկելու է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վարքագիծը՝ ՀՀ քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումի հիման վրա: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Վարդգես Գասպարիի դիմումի մերժման հիմք չի եղել, սակայն հանձնաժողովը դեռ վերջնական որոշում չի կայացրել: «Սա նշանակում է, որ սկսում ենք դիմումի քննությունը, պարզելու համար՝ արդյո?ք որեւէ մեկը խախտել է էթիկայի կանոնները»,-ասաց Ն. Փաշինյանը: