Երեւան քաղաքի բնակիչ 21-ամյա Գ. Ս-ն www.odnoklassniki.ru կայքում հորինված անվամբ (որի բովանդակությունը կոռեկտությունից ելնելով չենք ներկայացնում) իր համար անձնական էջ է բացել եւ դիտավորյալ 56 հատ պոռնկագրական բնույթի լուսանկարներ տարածել, որպիսի աղջիկները տեսնեն եւ նրանց մոտ ցանկություն առաջանա իր հետ ինտիմ կապ հաստատելու համար: NEWS.am-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրեցին, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

21-ամյա Գ. Ս-ն  իրեն մեղավոր  է ճանաչեl լիովին եւ ցուցմունք տվեl այն մասին,  որ ինտերնետային էջը բացել է աղջիկների հետ կապ հաստատելու համար, իսկ պոռնկագրական նկարները դիտավորյալ տեղադրել է, որպիսի աղջիկները տեսնեն եւ նրանց մոտ ցանկություն առաջանա իր հետ ինտիմ կապ հաստատելու:

Վերը նշված էջով մտել է տարբեր աղջիկների էջեր, որպիսի նրանք հետո իր էջ մտնեն եւ տեսնեն պոռնկագրական բնույթի նկարները: Մեծ մասին այդ նկարները դուր են եկել եւ նրանք դրական են գնահատել, գրել մեկնաբանություններ: Վեբ կայքի միջոցով ոչ ոքի հետ ինտիմ կապ չի հաստատել, այն օգտագործել է եւ դրանով պոռնկագրական բնույթի նյութեր է տարածել մինչեւ 2012 թվականի մայիսի 16-ը` ոստիկանության աշխատակիցների կողմից իրեն ՀՀ ոստիկանության ԿՀԴՊՎ տանելը: Քննելով գործը դատարանը Գ. Ս-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ նրան դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով: