ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա Ա. Բ-ն զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով, աղամանի կափարիչի կտոր կուլ տալու միջոցով կատարել է անդամախեղում, սակայն, բարեբախտաբար, ողջ է մնացել: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը իրենց մոտ է վարույթ ընդունվել:

19-ամյա Ա. Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ԼՂՀ ՊԲ N  զորամասի ժամկետային զինծառայող եւ գտնվելով ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչում`զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով, աղամանի կափարիչի կտոր կուլ տալու միջոցով կատարել է անդամախեղում եւ տեղափոխվել ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալ:  Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով` զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամաuը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպեu նաեւ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք oրից ավելի, բայց մեկ ամuից ոչ ավելի տեւողությամբ: Ինչպեu նաեւ երեք ամuվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մինչեւ երեք oր տեւողությամբ` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով:

Քրեական գործ է հարուցվել նաեւ 363 հոդվածի 1-ին մասով`իրեն որեւէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը: Սույն հոդվածը պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Դաշտական առաջին քննությունը նշանակվել է հոկտեմբերի 8-ին: