Նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու լինելու համար նախ Գագիկ Ծառուկյանը իրեն պետք է ընդդիմության թեկնածու համարի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 25–ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նրա խոսքով, եթե կուսակցությունը ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի չի հայտարարել, որ ինքը ընդդիմություն է, ուրեմն չի կարող ընդդիմություն կոչվել: «Իրենք հայտարարել են, որ իրենք այլընտրանք են, ինչը ուրիշ խնդիր է»,- ավելացրեց Գագիկ Մինասյանը:
Ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ Մկրտիչ Մինասյանը չցանկացավ կանխատեսումներ անել, սակայն նշեց, որ չի կարծում, որ ընդդիմությունը միասնական թեկնածու կունենա:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ասաց, որ այն պետք չէ շատ քաղաքականացնել, քանի որ նրանք ծառայություններ մատուցող, կազմակերպող օղակ են ժողվրդի համար: Իսկ Վայոց-Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի հետ տեղի ունեցած վերջին միջադեպին հետեւյալկերպ արձագանքեց. «Ես կարծում եմ, որ ցանկացած բռնություն, բռնության դրսեւորում կամ փորձ ինքնին դատապարտելի է: Ով ուզում է դա լինի»:
Հիշեցնենք, որ Ահարոն Ադիբեկյանը հարցում էր անցկացրել, ըստ որի հարցվածների 30,1 տոկոսը որպես ընդդիմության միասնական թեկնածու դիտում է Գագիկ Ծառուկյանին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























