Հայաստանի Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր՝ սեպտեմբերի 25-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի բյուջեի 2011 թ. հաշվետվությունը ներկայացրեց փոխմարզպետ Արա Դոլունցը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու չի ներկայացել մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Ի պատասխան՝ Ա. Դոլունցն ասաց, որ ներկա պահին մարզում է գտնվում Իրանի Արեւելյան Ատրպատականի պատվիրակությունը, որի հետ քննարկվում են հուշագրով ձեռքբերված համաձայնագրերի իրականացման հարցերը:
Այնուհետեւ Ն. Փաշինյանը համառորեն փորձեց փոխմարզպետից տեղեկություն ստանալ, թե ինչ փուլում է Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության ընթացքը: Սակայն փոխմարզպետն ասաց, որ հարցն իր իրավասության շրջանակներում չէ, եւ պատգամավորի համառ հարցումների հետ կապված՝ խնդրեց «մնալ կոռեկտության սահմաններում»:




























