Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Վատիկանում օտարերկրյա դեսպանների հետ ավանդական հանդիպման ժամանակ գովել է Թուրքիային՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ջանքերի համար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապի հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վատիկանում Թուրքիայի դեսպան պրոֆ. Քենան Գյուրսոյը։ Հռոմի պապը հայտնել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցումը իրեն ուրախացրել է, եւ այդպիսով Հարավային Կովկասում փոխհարաբերությունները ավելի առողջ կարող են լինել։