Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում նոյեմբերի կեսերին պետք է նոր ընտրություններ տեղի ունենան։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված, իսկ օրեր առաջ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հաղթած Սամվել Բալասանյանին խորհրդարանում պետք է փոխարինի մեկ ուրիշը: Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն` հնարավոր է, որ այդ ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրի Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը:

«Ժամանակը» երեկ փորձեց պարզել խոսակցությունների հավաստիությունը: Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հաղթած Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանն ասաց, որ այս պահին դեռեւս որեւէ նման որոշում չկա»,- գրում է «Ժամանակը»: