ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն առաջիկա օրերին շրջանառության մեջ կդնի մի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել 2008-ի մարտի 1-ին սպանությունների եւ վիրավորների գործերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։ 

«Այս մասին ասել է Գագիկ Ջհանգիրյանը։ Այսօր նախագիծը կներկայացվի լրագրողներին, որից հետո՝ պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ։ Նախատեսվում է, որ ժամանակավոր հանձնաժողովը պետք է քննի նաեւ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զինծառայողների, ոստիկանների եւ քաղաքացիական անձանց հրազենային եւ այլ վնասվածքներ ստանալու հետ կապված հարցերը»,- գրում է «Հայկական ժամանակը»: