Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի եւ Գլինկա խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին ահազանագը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 26-ին, ժամը 03.20-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Աուդի Ա6» մակնիշի 11 OL 252 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլ. սյանը, ինչի հետեւանքով վարորդ՝ 20-ամյա Լեւոն Հարությունյանը, ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է: տեղում հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման եւ մաքրման աշխատանքներ:

Տեղադրություն



























