«Հրապարակը» գրում է. «Պարզվում է, որ մինչ Վիկտոր Դալլաքյանը, Սերժ Սարգսյանն ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի պաշտոնում մտադրվել է նշանակել ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին, ով հարում է վարչապետի թիմին: Իսկ Դալլաքյանին  նշանակել աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Սակայն Հովիկ Արգամիչը ծանր է ընդունել իր հակառակորդ Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցչին, ում հետ լարված հարաբերություններ ունի, ԱԺ-ում վերակացուի դերում նշանակելու փաստը: Որոշ տեղեկությունների համաձայն, նա Սերժ Սարգսյանին դժգոհել է, որ վարչապետական ներկայացուցիչներով է շրջապատում իրեն՝  հորդորելով Նիկոյանին թողնել շարքային պատգամավորի կարգավիճակում, ինչից, փաստորեն, շահել է Դալլաքյանը»: