ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Առավոտի» հետ զրույցում ասել է.

«Մեր հասարակության մեջ դեռեւս չի կոտրվել այն կարծրատիպը, որ տեղական մարմինների ընտրությունները չեն կարող երկրում լուրջ փոփոխություններ առաջ բերել, ինչը եւ մեծ հաշվով հանգեցնում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ որոշ քաղաքական ուժերի եւ հասարակության հետաքրքրության ցածր մակարդակի եւ պասիվության դրսեւորման: Սակայն ես հակառակ կարծիքի եմ եւ գտնում եմ, որ թե' քաղաքական ուժերը, թե' հասարակությունը պետք է ավելի լուրջ վերաբերվեն ՏԻՄ ընտրություններին եւ կարեւորեն դրանցում ակտիվ մասնակցությունը»,- մեջբերում է «Առավոտը»: